ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ



Արենիի միջն. դպրոցի (Տնօրեն՝ Ա. Հայրապետյան, ՀԵՊ ուսուցիչ՝  Լ. Սարգսյան)  6-րդ դասարանի աշակերտներն այսօր հանդիպեցին Նորավանքի Continue reading

Advertisements

Բանախոսություն Վայոց ձորի  տարածաշրջանային պետական քոլեջում


Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպվեց հանդիպում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի հետ:

Հանդիպման ընթացքում Տեր Հայրը հանդես եկավ բանախոսությամբ՝ «Մեծ պահք» և Continue reading

«Մեծ պահք» թեմայով բանախոսություն Ջերմուկում


Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սաները Սուրբ Գայանե եկեղեցում հանդիպեցին Տեր Հոր հետ:

Տեր Գալուստը  բովանդակալից կերպով բանախոսեց Մեծ Պահքի խորհրդի, ընթացքի (Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեի), խորհրդանշական 40 օրվա, յոթ կիրակիների (Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի), Միջինքի, ինչպես նաև Ավագ շաբաթվա, որն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները՝ հաղթական մուտքը Continue reading

Ավագ չորեքշաբթի


Ավագ չորեքշաբթի

Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով` կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11):
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը: Միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: