Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպվեց հանդիպում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում Տեր Հայրը հանդես եկավ բանախոսությամբ՝ «Մեծ պահք» և «Ավագ շաբաթ» թեմաներով :
Բանախոսությունից հետո ուսանողների հնչեցրած հետաքրքիր հարցերի շնորհիվ ծավալվեց ակտիվ քննարկում։
Հանդիպումն ավարտվեց աղոթքով: