«Մեծ պահք» թեմայով բանախոսություն Ջերմուկում


Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ Ջերմուկի Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սաները Սուրբ Գայանե եկեղեցում հանդիպեցին Տեր Հոր հետ:

Տեր Գալուստը  բովանդակալից կերպով բանախոսեց Մեծ Պահքի խորհրդի, ընթացքի (Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեի), խորհրդանշական 40 օրվա, յոթ կիրակիների (Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի), Միջինքի, ինչպես նաև Ավագ շաբաթվա, որն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները՝ հաղթական մուտքը Երուսաղեմ /Ծաղկազարդ/, Վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը՝ Ս. Զատիկը:

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները հոգևոր հովվին ուղղեցին իրենց հետաքրքրող զանազան հարցեր։

Տեր Հայրը «Մեծ  պահք» թեմայով բանախոսություններով է հանդես եկել նաև Ջերմուկի կրթահամալիրում, Գնդեվազ և Կեչուտ համայնքների միջն. դպրոցներում:

 

Advertisements