Ավագ հինգշաբթիի արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Ասվածածին եկեղեցում


Ավագ հինգշաբթիին Վայոց ձորի թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ոտնլվայի և Տիրոջ Խաչելության ու Խավարման կարգերը:
Ավագ Հինգշաբթիի արարողություններն սկսվեցին Ս. և Անմահ Պատարագներով: Ավագ երկուշաբթիից–Ավագ հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում  տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:

Ավագ հինգշաբթիին Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երգչախմբի ղեկավար և արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանի հոգու հանգստության համար:

Նույն օրը՝ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագը օրհնելուց հետո` ի խորհրդանշումը Տիրոջ առաքյալների ոտնլվային, Տեր Հայրն օրհնված ջրով լվաց աշակերտների ոտքերը: Այնուհետև Տեր Հայրը  հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Արարողության վերջում Continue reading

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ  


ՍՈՒՐԲ  ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ  ՀԱՍՏԱՏՈՒՄ  ՏԻՐՈՋ  ԿՈՂՄԻՑ

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց.«Առե’ք, կերե’ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց.«Խմեցե’ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար: Բայցասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»:
Եվ օրհներգեցին ու ելան Ձիթենյաց լեռը:
(Մատթեոս 2626-31)

ՈՏՆԼՎԱ


Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով` մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով`ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով: Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան.«Տե’ր, դու˚ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»: Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե’ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»: Հիսուս նրան ասաց. «Լվացածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: Քանի որ նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»:
(Հովհաննես 134-12)

ՏԻՐՈՋ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ Continue reading