Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


Արդեն  ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի Թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել հավատացյալների համար:

Սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հոգևոր երաժշտության նշանակության մասին խոսելով՝ բարձր գնահատեց Ս. Աստվածածին երգչախմբի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց երգչախմբի ղեկավար տիկին Մարո Սիմոնյանին՝ եկեղեցական և թեմական կյանքից ներս ունեցած իր մեծ մշակութային վաստակի համար:

Այս խորհրդավոր և հուզիչ երեկոյի ընթացքում Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, շարականներ և հոգևոր երաժշտության արևմտաեվրոպական դասականներից կատարումներ:

Եկեղեցում ստեղծվել էր մտերմիկ միջավայր՝ ներկաներին Continue reading

Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ավագ Ուրբաթ՝ ապրիլի 14-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։

Տիրոջ Խաչելության և Թաղման կարգերի ավարտին հավուր  Continue reading

Ավագ հինգշաբթիի արարողությունները  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Վայքի Ս. Տրդատ եկեղեցում  առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Նույն օրը եկեղեցում կատարվեց նաև Ոտնլվայի արարողությունը:

Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագը օրհնելուց հետո` ի Continue reading

Ավագ հինգշաբթիի արարողությունները Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Ավագ հինգշաբթի Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա  Սահակյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան կատարվեց  Ոտնլվայի արարողությունը: Սբ. Գայանե եկեղեցում կատարված Ոտնլվայի արարողությանը ներկա էին N զորամասի զինվորները, որոնց ոտքերն օրհնված ջրով լվաց Տեր Գալուստը, ապա օծեց յուղով և պատվիրեց  լինել խոնարհ, հաստատ մնալ հավատքի մեջ և Continue reading

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ


Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչելությունը

Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին: Եվ Հիսուս ասաց.«Հա’յր, ների’ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում.«Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը` Աստծու ընտրյալ Որդին»: Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.«Եթե դու ես հրեաների թագավորը, փրկի’ր ինքդ քեզ»: Եվ նրա խաչի վրա մի գրություն կար` գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե` սա’ է հրեաների արքան:

Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում.«Դու չե˚ս Քրիստոսը. փրկի’ր ինքդ քեզ և մեզ»: Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց.«Աստծուց չե˚ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին.«Հիշի’ր ինձ, Տե’ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս նրան Continue reading