Ավագ հինգշաբթիի արարողությունները Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Ավագ հինգշաբթի Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա  Սահակյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան կատարվեց  Ոտնլվայի արարողությունը: Սբ. Գայանե եկեղեցում կատարված Ոտնլվայի արարողությանը ներկա էին N զորամասի զինվորները, որոնց ոտքերն օրհնված ջրով լվաց Տեր Գալուստը, ապա օծեց յուղով և պատվիրեց  լինել խոնարհ, հաստատ մնալ հավատքի մեջ և չմոռանալ ապաշխարության մասին:

Արարողության վերջում բաժանվեց օրհնված յուղը:

Երեկոյան Ս. Գայանե եկեղեցում տեղի ունեցավ Խավարման կարգը:

 

 

Advertisements