Ավագ հինգշաբթիի արարողությունները  Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Վայքի Ս. Տրդատ եկեղեցում  առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Նույն օրը եկեղեցում կատարվեց նաև Ոտնլվայի արարողությունը:

Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագը օրհնելուց հետո` ի խորհրդանշումը Տիրոջ առաքյալների ոտնլվային, Տեր Հայրն օրհնված ջրով լվաց աշակերտների ոտքերը: Այնուհետև Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Արարողության վերջում բաժանվեց օրհնված յուղը:

Երեկոյան սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Սեպուհը:

Advertisements