Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ավագ Ուրբաթ՝ ապրիլի 14-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։

Տիրոջ Խաչելության և Թաղման կարգերի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Այնուհետև Ս. Աստվածածին երգչախմբի նախաձեռնությամբ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր երաժշտության համերգ՝ ղեկավարությամբ Մարո Սիմոնյանի, որի մասին կարող եք կարդալ այստեղ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
 բաժնի պատասխանատու

 

 

Advertisements