Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ Վայոց ձորի թեմում


Այսօր Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագներ:

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ճրագալույցի Ս. Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, ովքեր Ս. Պատարագի ավարտին վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները՝ջերմացնելու Քրիստոսի հարության ավետիսով:

Վայքի Ս. Տրդատ եկեղեցում  նույնպես մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը: Տեր Հայրը Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Վերջում եկեղեցում հավաքվածները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները:

Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Օրվա պատարագիչն էր  Տեր Բարդուղիմեոս քահանա  Հակոբյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Վերջում եկեղեցում հավաքվածները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները:

Թեմի լրատվության բաժին

Advertisements