Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 16 ապրիլի, 2017 թ.) 

         Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

 «Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և

այս են կեանքն, որ յՈրդին նորա են»

(Ա Հովհ. Ե 11):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարև, անսահման է ուրախությունը այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Հարությամբ մահը խորտակվեց, և մարդկանց տրվեց պարգևը հավիտենական կյանքի, երկնքի արքայության: «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: Հովհաննես առաքյալի այս խոսքերով Մեր պատգամն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, որ հավաքված եք Մայր Տաճարում և համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս:

Արդեն բացված են մեր եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները խորհրդանշելով, որ բաց են հավիտենության դռները: Հնչում է ավետիսը Փրկչի Հարության՝ ազդարարելով, թե ամեն ոք, ով ունի փափագը, քաղցն ու ծարավը երկնքի արքայության, կարող է ժառանգել՝ ընդունելով այն կյանքը, որ Քրիստոսի մեջ է:

Քրիստոսի Հարությամբ մարդուն տրվել է զորությունը հարուցյալ կյանքի, մեղքն ու չարիքը վանելու, իր նմանի հանդեպ սիրով ու ողորմածությամբ երկրային կյանքը լցնելու երկնային օրհնությամբ ու շնորհներով, երկնային արքայության պատկերը հաստատելու աշխարհում, որտեղ թագավորում են Continue reading

Advertisements