ՍՈՒՐԲ  ԶԱՏԿԻ  ՏՈՆԸ  ՎԱՅՔԻ  ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Ս. Տրդատ եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Ս. Տրդատ եկեղեցին լեցուն էր բազմաթիվ հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու Ս. Հարության տոնի արարողություններին:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին զատկական հավկիթները:

Այնուհետև եկեղեցում իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան Զառիթափ համայնքի մանկապարտեզի սաները, ովքեր  առաջին անգամ էին եկեղեցում և կարողացան վայելել հրաշափառ Հարության տոնը:

Փոքրիկները պատրաստել էին տոնին նվիրված հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում՝ ներկաներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի բազմաթիվ պահեր:

Վերջում ժողովրդին բաժանվեց զատկական ձու, փլավ և հաց:

Թեմի լրատվության բաժին

Advertisements