Սուրբ Հարության տոնը Եղեգնաձորի  առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Այսօր` ապրիլի 16-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Ս. Պատարագ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Ս. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Հայկ Կարապետյանը, Մալիշկայի Ս. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Արսեն Մաթևոսյանը, Ս. Աննա եկեղեցու նախորդ տարիների խաչքավորներ Սամվել Սարգսյանը, Արմեն Մաթևոսյանը:

Լեփ-լեցուն էր Ս. Աստվածածին եկեղեցին հավատացյալներով, ովքեր եկել էին մասնակցելու Զատկի տոնին նվիրված արարողություններին:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և ԾայրագույնՊատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:

Այնուհետև եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիտոնեական դաստիարակության կենտրոնի   և Եղեգնաձորի ՔԵԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված մեծ տոնախմբություն:

Տոնակատարության ընթացքում տեղի ունեցավ ածիկների ցուցահանդես-մրցույթ, որին մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 1 (ՀԵՊ ուսուցիչներ՝ Ե. Բայաթյան, Ն. Գրիգորյան), Աղավնաձորի (ՀԵՊ ուսուցիչ՝ Ա. Մանուկյան), Ագարակաձորի (ՀԵՊ ուսուցիչ՝ Տ. Մարդոյան), Հերմոնի (ՀԵՊ ուսուցիչ՝ Օ. Վարդանյան) և Արտաբույնքի միջն. դպրոցների (ՀԵՊ ուսուցիչ՝ Կ. Վարդանյան) աշակերտները։

Հոգևոր հայրերը, մարզպետը, քաղաքապետը և ներկաները դիտեցին աշակերտների պատրաստած գեղեցիկ զարդարված սեղանները և բազմաթիվ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասացին կազմակերպիչներին:

Սրբազան Հայրը հոգևոր գրականություն նվիրեց դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին՝ ասելով,  որ բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Նորավանք:

Այնուհետև ազգային երգն ու պարը, ազգային ավանդական խաղերն առավել տոնական դարձրին ներկաների օրը:

Վերջում առաջնորդարանում Առաջնորդ Սրբազան  Հոր օրհնությամբ տեղի ունցավ ընդունելություն և սիրո ճաշ, որի ընթացքում Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհավորեց ներկաներին Ս. Հարության տոնի առիթով, ապա խոսքով հանդես եկան Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, հյուրաբար մեր թեմում գտնվող Տ. Բարդուղիմոս քահանա Հակոբյանը և խաչքավոր Հայկ Կարապետյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements