Ս. Հարության տոնը Ջերմուկի Ս. Գայանե  եկեղեցում և Նորավանքում


Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշվեց Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը:

Տոնի օրը եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:

Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին մասնակցող հավատացյալներին ու քրիստոնյա մարդկանց Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամն էր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, որն ընթերցեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին: 

 

Զատկական արարողություն Նորավանքում

Տոնի օրը Նորավանքի վանական համալիրում մատուցվեց Զատկի տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements