Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա  առթիվ մարզում կազմակերպված շաբաթօրյակների ամփոփումը Զորաց տաճարում


Ապրիլի 18-ն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Պատմական բոլոր հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցների, Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների, ուսումնական մյուս հաստատությունների, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արդեն ավանդույթ է դարձել օրվա խորհրդին նվիրված աշխատանքներն ամփոփել Եղեգիս համայնքում գտնվող Զորաց տաճարում, որի հազվագյուտ ձևը որոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որ այն նախատեսված է եղել պատերազմ մեկնող զորքերի համար.  այստեղից էլ նրան տրված   «զորաց» անվանումը: Զորաց տաճարի մասին կարդալ այստեղ:

Զորաց տաճարում միջոցառում էր  կազմակերպվել ՊՄՊ  Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի նախաձեռնությամբ: Հրավիրված էին Վայոց ձորի աշխարհիկ, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչներ:

Ներկա էին շրջակա համայնքների համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:

Միջոցառումն սկսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ <<Հայր մեր>>-ով և <<Պահպանիչ>> աղոթքով:

Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին՝ ասելով, որ ամեն մեկի ուշադրության և հոգածության կարևորությունը պետք է լինի մեր եկեղեցիների, վանքերի բերդերի, խաչքարերի, կամուրջների պահպանությունը:

«Դարերի խորքից մեզ ժառանգություն հասած Վայոց ձորի մշակութային այդ անձեռակերտ կոթողները, որոնք սփռված են ամենուր` եկեղեցու, տաճարի, խաչքարի կամ տապանաքարի տեսքով, իրապես հիացնում են Վայոց ձոր այցելող զբոսաշրջիկներին: Յուրաքանչյուրիս պարտքն է պահել ու հաջորդ սերունդներին անխաթար փոխանցել այս գանձերը», – իր խոսքում ասել է ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:

«Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով զեկուցումով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը` իր խոսքում կարևորելով մարզի զբոսաշրջային գրավչությունը:

Ա. Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասաց.«Եղեգիսի կիրճը և հարակից տարածքները պատմականորեն պահպանված և մինչև մեզ հասած Մետաքսի ճանապարհի մի մասն են՝ պատմական հատված, որն աչքի է ընկնում 2 քարավանատներով՝ «Սելիմ Continue reading

Advertisements

Ս. Հարության տոնը Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում


Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս անգամ էլ նշեց տոնական մթնոլորտում:

Ավագ խմբի սաները, դաստիարակ Լուսյա Մարկոսյանի գլխավորությամբ, գեղեցիկ տոնական միջոցառում էին կազմակերպել ներկաների համար:

Երեխաները երգեցին, արտասանեցին, ներկայացրին Ավագ Շաբաթի Continue reading