Ս. Հարության տոնը Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում


Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս անգամ էլ նշեց տոնական մթնոլորտում:

Ավագ խմբի սաները, դաստիարակ Լուսյա Մարկոսյանի գլխավորությամբ, գեղեցիկ տոնական միջոցառում էին կազմակերպել ներկաների համար:

Երեխաները երգեցին, արտասանեցին, ներկայացրին Ավագ Շաբաթի յուրաքանչյուր օրվա խորհուրդը, Զատկի խորհուրդը և այլն:

Մանկապարտեզի սաները ձվակռիվ խաղացին, պարեցին և ուրախացան:

Նման ջերմ մթնոլորտում էլ մանկապարտեզի հատուկ հյուր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն օրհնեց մանուկներին և շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ օրվա առթիվ կազմակերպված միջոցառման համար:

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements