Այցելություն մեծանուն բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան


Լիներ հեռու մի անկյուն,

Լիներ մանկան արդար քուն,

Երազի մեջ երջանիկ,

Հաշտ ու խաղաղ մարդկություն:

(Հ. Թումանյան)

 

Վայոց ձորի թեմի մանկական կենտրոնի սաները թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ այցելեցին մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:

Հետաքրքիր ու բովանդակալից է եղել նրանց այցելությունը Հ. Թումանյանի թանգարան, որտեղ շատ ու շատ նոր գիտելիքներ են ստացել երեխաները:

Նրանք իրենց նաև երջանիկ զգացին տիկնիկների աշխարհում, որը ընձեռեց նորաբաց տիկնիկների թանգարանը, որը գտնվում է Երևան քաղաքի Աբովյան 1/1 հասցեում:

Կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում երկու թանգարանների կոլեկտիվներին՝ իրենց ջերմ, ստաբաց ընդունելության համար, ինչպես նաև շնորհակալություն՝ Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանին, որը ընձեռեց հնարավորություն երեխաների այդ օրը երջանիկ դարձնելու համար:

Եկեք ամեն մեկս մեր անկյունում ստեծենք մի փոքրիկ երջանիկ աշխարհ, ուր կարող ենք երջանկացնել դրա կարիքն ունեցողներին:

Թեմի լրատվության բաժին

Advertisements