Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը Ոտնլվայի արարողություն է կատարել սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում:
Տեր Հայրն արարողության ընթացքում լվացել է համայնքի մանուկների և ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայողների ոտքերը: Այնուհետև հանդես է եկել հավուր պատշաճի քարոզով:
Ս. Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի Խաչիկ համայնքի պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի կողմից կատարվել են Ճրագալույցի և Ս. Հարության տոնին նվիրված տոնական ժամերգություններ, որին մասնակցում էին համայնքի բնակիչներ, աշակերտներ և զինծառայողներ:
Արսեն սարկավագ Մաթևոսյան
Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու
և ՀՀ Զինված ուժերի գնդերեց