Ս. Հարության տոնը Գլաձորի մանկապարտեզում


Գլաձորի մանկապարտեզը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշեց տոնական մթնոլորտում:

Փոքրիկները գեղեցիկ տոնական միջոցառում էին կազմակերպել ներկաների համար:

Երեխաները երգեցին, արտասանեցին, ներկայացրին տոնի խորհուրդը:

Նման ջերմ մթնոլորտում էլ մանկապարտեզի հատուկ հյուր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն օրհնեց մանուկներին և շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ օրվա առթիվ կազմակերպված միջոցառման համար:

Թեմի լրատվության բաժին

Advertisements