Եղեռն և Վերածնունդ


«Աչքեր ունեք և չեք տեսնում,
ականջներ ունեք և չե՞ք լսում»

(Ավետարան ըստ Մարկոսի)

 

Երկար տասնամյակներ են անցել դժնդակ այն օրերից: Տարիների ընթացքն ու բեռը չեն կարող ստիպել, որ մենք մոռանանք այն, ինչ եղել է: Հիշողությունը, սակայն, մարդուն տված է ոչ թե անցյալ ցավերն անվերջ նորոգելու, այլ, սրբազան հիշատակները պաշտելով հանդերձ, նոր ճանապարհն անշեղ անցնելու համար: Մեր պատմության վերջին տասնամյակները՝ իրենց ելման ահավոր մղձավանջով և վերածննդի ու աննախադեպ վերելքի երջանիկ իրականությամբ՝ անհավատալի հրաշք են թվում նույնիսկ ամենառոմանտիկ հոգիներին:

Հայտնի է, որ հայ ժողովրդի կենսագրությանը ծանոթ և նրա ճակատագրին հավատացող բարեկամներն անմար հույսով էին նայում ապագային, համոզված էին, որ հայության աստղը պիտի ճառագի մի նոր փայլով: Նրան զորավիգ եղավ աշխարհի մտավորականության ամենապայծառ ներկայացուցիչների հզոր ձայնը, որ հնչում էր մամուլից ու դիվանախոսության ամբիոններից:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ. Արևմտյան Հայաստանի մասին հրապարակեց դեկրետ, որով հաստատում էր նրա ինքնորոշման իրավունքը և ծրագրում նյութական ու բարոյական օգնություն: Ռուսաստանի տարբեր մասերում, Անդրկովկասում, Մերձավոր Արևելքի երկրներում և աշխարհի ուրիշ տերություններում ապաստան գտան թուրքական յաթաղանից փրկված շուրջ կես միլիոն հայ գաղթականներ:

Նրանց մի մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում: Սակայն քնած չէր և դարավոր թշնամին: 1918թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան՝ թուրք բռնագրավիչները նպատակ ունեին մեկընդմիշտ լուծել հայ ժողովրդի գոյության հարցը: Եվ դրանց դեմ ելավ հայ ժողովուրդը, որը, ինչքան էլ գավառական ու տեղական անջրպետներով բազմափեղկված, հին դարերից ի վեր գիտե ճակատագրական պահին ի մի գալ, բռունցքանալ և, իջնելով բռնակալի ճակատին, պաշտպանել իր ազատությունը, ինքնությունն ու պատիվը… Եվ այդպես գրվեցին մեր նորագույն պատմության ազատամարտերի ամենափառավոր էջերը Սարդարապատում, Ղարաքիլիսայի մոտ, Մսմնայի տակ (Բ. Ուլուբաբյան, Զրուցարան, 1987թ.):

Սա հրաշքների հրաշքն էր:

Շարունակելի…

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Advertisements