Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի անդամները, ազատամարտիկները, կամավորները և մի խումբ հաշմանդամություն ունեցող անձինք, կազմակերպության նախագահ Continue reading

Advertisements

Եղեռն և Վերածնունդ


Պատմությունը չեմ կարծեր, թե արձանագրած
ըլլա այդպիսի կոտորած մը…

Չեմ կարծեր, թե որևէ գրիչ կամ բերան կարենա
նկարագրել այն զարհուրելի  նախճիրները,
որոնք տեղի ունեցան 1915 թ.-ին:

(Արքեպիսկոպոս Զ. Եղիայան) 

Պատմությունն ունի իր անսասան կամքը. եղերական 15-ին պիտի հաջորդեր հերոսական 18-ը: Ապա պիտի գային մեր վերածննդի և բուռն ծաղկումի տասնամյակները: Պիտի կառուցվեր այսօրվա Հայաստանը՝ հանուր հայության ոգեղեն և մարմնավոր հայրենիքը, մեր միակն ու անփոխարինելին: Մեր սրբության սրբոցը: Եվ եթե եղեռնից հետո մեր վշտակիր բարեկամները ցավով մտածում էին, թե հազիվ ոտքի կանգնի մի ժողովուրդ, որի գլխով եղեռն է անցել, ապա այսօր միայն կույրերը կարող են աշխարհին ի լուր չբարբառել, թե մահ չունի մի ազգ, որ եղեռն է տեսել, եղեռնից հետո հաղթել է Սարդարապատում և այսօր աշխարհի հետ խոսում է իր սեփական լեզվով և ինքնուրույն ու ինքնատիպ մշակույթի գանձերով:

Տասնամյակներ են անցել եղերական այն օրերից: Վերածննդի ու վերընձյուղման, ծաղկումի ու բարգավաճման տասնամյակներ: Եվ կոտորածից, մահերից ու ավերածություններից հրաշքով փրկված մի բուռ Հայաստանը դարձել է ոչ միայն տեղաբնիկների նորոգ երկիրը,  այլև անցած տասնամյակներում հայրենադարձված զանգվածների երջանիկ օթևանը, աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած ամբողջ հայության հոգու հայրենիքն ու ազգապահության կենսահյութերի հորդաբուխ աղբյուրը։

Եղեռն և Վերածնունդ

Սովորաբար որևէ երկրի զարգացման թափն ակնառու դարձնելու համար համեմատության մեջ են դնում նրա ներկայի և անցյալի որևէ շրջանի վիճակներն արտահայտող ցուցանիշները: Հայաստանի պարագային այդօրինակ համեմատություններն անիմաստ են, որովհետև խորհրդային կարգերի նախօրեին կամ նրանից առաջ, ամենայն հայոց մեծ բանաստեղծի պատկերավոր   վկայությամբ,  այն դարձել էր «զարկված հայրենիք, զրկված հայրենիք», «ողբիհայրենիք, որբիհայրենիք»։

Գյուղական տնտեսությունը քայքայված էր և Continue reading

Հայոց Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ Եղեգնաձորում


Ապրիլի 23-ին Եղեգնաձորում Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ էր նախաձեռնել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Վայոց ձորի թեմը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը:

Երթի կազմակերպիչների՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի գլխավորությամբ երիտասարդների ջահերով երթն սկսեց Եղեգնաձորի ամֆիթատրոնից և շարժվեց դեպի Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ:

Տերունական աղոթքից և ՀՀ օրհներգից հետո հնչեցին հոգևոր և ազգային երգեր, ապա Continue reading