Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի անդամները, ազատամարտիկները, կամավորները և մի խումբ հաշմանդամություն ունեցող անձինք, կազմակերպության նախագահ Հ. Հունանյանի գլխավորութամբ, նույնպես մասնակցեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններին:

Հուշարձանի բլուրից իջնելով՝  մասնակիցները եկան Ս. Աստվածածին եկեղեցի, ուր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի՝ մատուցվեց Սբ. և Անմահ  Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:  Հայր Սուրբը «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28) բնաբանով  հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազան Հոր, կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements