Ս. Հարության տոնը Արենիի միջն. դպրոցում


Ս. Հարության տոնին յուրաքանչյուր դպրոց ու դասարան աշխատում է ներկայանալ յուրովի և նորովի։ Ահա, Զատկական փոքրիկ և գեղեցիկ միջոցառմամբ ներկայացան նաև Արենիի միջն. դպրոցի երրորդ դասարանի աշակերտները։

Տնօրեն՝ Continue reading

Advertisements

Նորավանք


Նորավանքը գտնվում է Վայոց Ձորի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարում, երբ այստեղ եղել է Սբ. Փոկաս եկեղեցին: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն, շատ հրաշագործություններ են կատարվել, ու շատ հիվանդներ են բուժվել այդ ջրով: Աղբյուրի առկայությունը չի բացառում, որ այս տեղանքը սրբավայր է եղել նաև հեթանոսական ժամանակներում, երբ լայն տարածում ուներ ջրի պաշտամունքը:

9-րդ դարում այստեղ կառուցվում է Սբ. Կարապետ եկեղեցին: Այն գտնվում է վանքի հարավում: Այդ ժամանակ վանքը կոչվում էր Ավագ կամ Խորաձոր անապատ (Նորավանք է անվանվել 1221-ից): 10-րդ դ. եղել է գրչության կենտրոն: 1105-ին այստեղ են տեղափոխվում Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը և իր եղբայր Համտուն իշխանը: Նրանք վանքի շրջակայքից հեռացնում են աշխարհականներին ու Նորավանքի տիրույթին նշանաքարեր դնում: Ստեփանոս եպիսկոպոսի օրոք` 14-րդ դ. սկզբին, վանքը դառնում է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Continue reading

Ապրիլի 30-ին Աշխարհամատրան Կանաչ կիրակիի և Նորավանքի ուխտի օրն է


«Ուրեմն դեն գցելով ամեն  չարություն,
մոտեցեք  Նրան՝  Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են Աշխարհամատրան Կանաչ կիրակիի խորհուրդը:

Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ՝ թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով  չպիտի մնա»:

Վաղը աշխարհամատրան Կանաչ կիրակին է և Նորավանքի ուխտի օրը

Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին Continue reading