Մայիսի 14-ին Ս. և Անմահ Պատարագ կմատուցվի Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում


Մայիսի 14-ին Ս. և Անմահ Պատարագ կմատուցվի  Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում

Մայիսի 14-ին՝ Երևման Սուրբ Խաչի տոնի օրը, Վայոց ձորի թեմի Արկազի Ս. Խաչ եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչ քահանա՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյան:

Ս. Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00: Continue reading

Advertisements

Վաղը  Ս. և Անմահ Պատարագ կմատուցվի Նորավանքում


Վաղը  Ս. և Անմահ Պատարագ կմատուցվի ՆորավանքումՄայիսի 9-ին՝Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերի օրը, Նորավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչ քահանա՝ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյան:

Ս. Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00: Continue reading

Սուրբ և Անմահ Պատարագ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում


Այսօր Երկրապահի օրն է: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Տեր Հայրը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, իր շնորհակալությունը հայտնեց ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության անդամներին, ովքեր Continue reading

Այսօր Երկրապահի օրն է


Այսօր Երկրապահի օրն է

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Երկրապահի օրվա առթիվ:

Մաղթում ենք Ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն, երջանկություն և թող Բարձրյալի զորությունը Ձեզ հովանի լինի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով


«Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները,

քանզի Դու պիտի օրհնես արդարին.

Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ»

(Սաղ. Ե 12-13):

 

Facebook ThumbnailՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սաղմոսերգուի այս փառաբանութեամբ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին Յաղթանակի և խաղաղութեան օրուայ, Շուշիի ազատագրութեան և Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Ողջոյն ենք յղում Արցախի պետական այրերին, Պաշտպանութեան բանակի հրամանատարներին ու մարտիկներին և Արցախի հերոսական մեր ժողովրդին:

Շուշիի ազատագրութեան լուսաւոր օրը մեր ժողովուրդը ապրեց լիառատ ուրախութիւն` ամրանալով հաւատքի, հայրենեաց սիրոյ և անվարան կամքի մէջ` յաղթական աւարտի հասցնելու Արցախի ազատագրական պայքարը: Ազատութիւնը, արդարութիւնը, խաղաղութիւնը նուիրական արժէքներ են քրիստոնեական կեանքում, որոնք վառ մնացին մեր ժողովրդի հոգում` հակառակ դարերով ապրած փորձութիւնների և մաքառումով գրուած մեր պատմութեան: Արցախեան ազատամարտում նոյնպէս մեր ժողովուրդը յանձն առաւ բազում զոհողութիւններ ու դիմակայեց բազում նեղութիւնների, հաւատով, որ Աստուած պիտի օրհնի իր արդար պայքարը: Մարտերի մէջ կազմաւորուեց, ամրացաւ ու զօրացաւ Արցախի Պաշտպանութեան բանակը, որն այսօր երաշխաւորն է Արցախի պետականութեան և ժողովրդի խաղաղ կեանքի:

Պայքարը Արցախի ազատութեան համար, որ արևելեան մի փոքր տարածքն է պատմական մեր հայրենիքի, զօրացրեց սրտերը, համախմբեց ուժերը աշխարհասփիւռ մեր ժողովրդի զաւակների, ովքեր ոչինչ Continue reading