«ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿՈՒՄ


Արդեն երեք տարի շարունակ Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը/ պատասխանատու Ա. Ստեփանյան/ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնն իրականացնում են «Նամակ զինվորին» ծրագիրը։

Այս տարի մայիսի 9-ին թեմի ԵՄ-ի պատասխանատու Ա. Ստեփանյանը, ՔԴԿ-ի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանյանը և Ռինդի միջն. դպրոցի մի խումբ աշակերտներ /ՀԵՊ ուսուցիչ Ա. Բաբայանի նախաձեռնությամբ/ այցելեցին Խաչիկի զորամաս և հանձնեցին Վայոց ձորի մարզի տարբեր դպրոցների աշակերտների կողմից գրված շնորհավորական նամակները, որոնք հասցեագրված էին մեր սահմանները պահող զինվորներին։

Ոգևորությունը շատ մեծ էր, քանի որ Ռինդի միջն. դպրոցի աշակերտներն առաջին անգամ էին այցելում զորամաս։ Նրանք հնարավորություն ստացան շրջայց կատարելու զորամասում, ծանոթանալու բանակային կյանքի որոշ դրվագների, ապա փոքրիկ մշակութային միջոցառմամբ ներկայացան մեր պաշտպաններին ու հանձնեցին նամակները, իսկ զինվորների մի մասը, ովքեր նամակների հանձնման օրը գտնվում էին արևելյան սահմանները պահող դիրքերում, նամակները կստանան՝ վերադարձին:

Զորմասի հրամանատարությունը ողջնունեց այս նախաձեռնությունը և կարևորեց նման այցելությունները զորամասեր, քանի որ նման նախաձեռնությունները ոգևորում և ուժ են Continue reading

Advertisements

Մայիսյան հաղթանակներին նվիրված հանդիսություն Արենի համայնքում


Մայիսի 9-ին Արենի համայնքի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ բազմամարդ էր:

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառմանը ներկա էին վետերաններ, Արցախյան հերոսամարտի, Հայաստանի սահմանների ինքնապաշտպանական մարտերի և Արցախյան Քառօրյա պատերազմի մասնակիցներ, համայնքի բնակիչներ, հյուրեր, պարային խմբեր, Արենիի համայնքապետարանի և միջնակարգ դպրոցի ներկայացուցիչներ և աշակերտներ:

Նախ մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին զոհվածների հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց վառ հիշատակը:

Ներկաներին տոնի առիթով ողջունեց և շնորհավորեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, ապա հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև ելույթ ունեցան համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը, դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ:

Որոշ ազատամարտիկներ և մասնակիցներ Երկրապահ կամավորական միության կողմից Continue reading

Մայիսի 9-ին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Նորավանքում


Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերի օրը, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Նորավանքում:

Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Տեր Հայրը շնորհավորեց ներկաներին մայիսիննյան հաղթական տոների առիթով և մաղթեց մեր երկրին խաղաղ և ապահով ապագա: Continue reading