Մայիսի 9-ին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Նորավանքում


Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերի օրը, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Նորավանքում:

Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Տեր Հայրը շնորհավորեց ներկաներին մայիսիննյան հաղթական տոների առիթով և մաղթեց մեր երկրին խաղաղ և ապահով ապագա:

Տեր Վազգենը մասնավորապես շեշտեց, որ հայ ժողովուրդը խաղաղասեր է և նա պատերազմ չի փնտրում, բայց միևնույն ժամանակ պատրաստ է թշնամուն պարտադրել այդ խաղաղությունը:

Վերջում կատարվեց Հոգեհանգստյան կարգ` Հայրենական մեծ պատերազմում և Արցախում զոհվածների հիշատակի համար:

 

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements