Իրականացվեց Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի  “Բարեգործական շաբաթ” ծրագիրը


Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզում, գլխավորությամբ տնօրենի՝ Գոհար Պողոսյանի, իրականացվեց  <<Բարեգործական շաբաթ>> ծրագիրը, որի մասնակցեցին երեխաները, ծնողները և աշխատողները:

Ծրագրի շրջանակներում մանկապարտեզում անցկացվեց բարության վերաբերյալ պարապմունքներ, որոնք դաստիարակչական բնույթ ունեին:
Շաբաթն ավարտվեց հետաքրքիր մի ակցիայով, որին մասնակցեցին մանկապարտեզի աշխատակազմը, երեխաները և իրենց ծնողները:

Մանկապարտեզում հավաքվեց մանկական հագուստներ, կոշիկներ, խաղալիքներ, որոնք մանկապարտեզի աշխատակազմը երեխաների և ծնողների հետ հանձնեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը թեմի առաջնորդարան հրավիրել էր բազմազավակ ընտանիքների, որոնց այդ օգնությունը բաժանեցին մանկապարտեզի աշխատողներն ու ծնողները:

Օգնությունը եկեղեցի բերելու օրը մանկապարտեզի սաները և աշխատողները հանդիպեցին Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին և խոսեցին բարեգործության մասին:

Տեր Հայրն օրհնեց փոքրիկներին և մանկապարտեզի աշխատակազմին և հույս հայտնեց, որ դա կդառնա օրինակ համայնքի մյուս բնակիչների համար:

Թեմի լրատվության բաժին

Advertisements