ԿՐԹՕՋԱԽԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


Մայիսի 11-ին առանձնակի իրարանցում էր Աղավնաձորի մանկապարտեզի (տնօրեն՝ Լ. Վարդանյան) մանուկների միշտ ուրախ ու մաքրամաքուր աշխարհում, քանի որ նրանք առանձնահատուկ հյուր ունեին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի Եղեգնաձորի տ/շ պատասխանատու Հ. Աղախանյանի նախաձեռնությամբ մանկապարտեզը հյուրընկալել էր Նորավանքի հոգևոր սպասավոր արժ. Տեր Ներսես քահանա Արշակյանին։

Տեր Հայրը շրջեց մանկապարտեզի խմբասենյակներում, ծանոթացավ սաների հետ, ապա կատարեց կրթօջախի օրհնության կարգ՝ ևս մեկ անգամ շեշտադրելով մեր օջախներում, կրթամշակութային և այլ կառույցներում, մեր կյանքում Աստվածային օրհնության կարևորությունը և անհրաժեշտությունը…

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements