Երևման Սուրբ Խաչի տոնը  Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Երևման Ս. Խաչի տոնը: Երևման Սուրբ Խաչի, ինչպես նաև Խաչի մյուս 3 տոները Վայոց ձորի թեմի պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրերն են:

Այսօր Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Քանզի կորստյան մատնվածների համար խաչի ճառը հիմարություն է, իսկ մեզ հավատացյալներիս համար զորություն» (Կորնթ. Ա18) բնաբանով հավուր պատշաճի քարոզ Continue reading

Advertisements

Երևման Սուրբ Խաչի տոն


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն»:

Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստոս,
տրվեց որպես օգնություն թշնամու դեմ
Քո զորությամբ պատերազմելու համար:
Շարական

Այսպես է Աստվածորդու Սուրբ Խաչի կենսատու զորությունն ու խորհուրդը փոխանցում մեզ սրբազան շարականագիրը:

Քրիստոսի Հրաշափառ Հարությունից մինչև Հոգեգալուստ ընկած 50-օրյա շրջանն անվանում ենք Հինունք: Այսօր Հինունքի 5-րդ կիրակին է՝ Երևման Սուրբ Խաչի տոնի հիշատակման կիրակին, որը մեծ ցնծությամբ ոգեկոչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Մեր Եկեղեցին ունի Խաչին նվիրված 4 տոն՝ Գյուտ Խաչի, Խաչվերաց, Երևման Խաչ, Վարագա Խաչ:

Եկեղեցին, որ պատմության ոսկե թելերով գիտե հյուսել պատմուճանը հոգևոր հրաշքների, հոգենորոգ ու խորհրդավոր ավանդության վրա խարսխեց նաև Երևման Սուրբ Խաչի հրաշքը, որպես տոն՝ ջերմեռանդ սքանչացումի հասցնելով նրա իմաստը:

351 թվականիի, պայծառ մի առավոտ, Երուսաղեմի երկնակամարում՝ Ձիթենյաց լեռից մինչև Գողգոթա երկարող տարածության վրա, խաչի լուսանման նշանը երևաց: Այն ավելի պայծառ էր, քան արեգակի լույսը: Այս նշանը հասցրեց տեսնել Երուսաղեմում գտնվող ողջ ժողովոււրդը: Մարդիկ, ցնցված հրաշքից, շտապում էին Աստծու տուն՝ եկեղեցի, աղոթում, երկրպագում էին Տիրոջը, հայցում Աստվածորդու գթասրտությունը: Երուսաղեմի ժամանակի Կյուրեղ Պատրիարքն այս հրաշքի մասին նամակով տեղեկացնում է Կոստանդ կայսրին և խրախուսում հաստատ մնալ հավատքի մեջ:

Կյուրեղ Պատրիարքը, նկարագրելով Ս. Խաչի երևման զարմանահրաշ տեսարանը, գրում է.«Փորձով և գործնականապես ապացուցվեց, որ քրիստոնյաների հավատը ոչ թե միայն խոսքի իմաստությամբ է հաստատվում, այլ նաև Հոգու հայտնությամբ և Նրա զորությամբ, միայն մարդկանցից չի պատմվում, այլ նաև վկայվում է երկնքից»:

Ահա աստվածային այս զորությամբ աննյութական Ս. Խաչի` մեղավոր մարդկանց երևալու և նրանց հոգիները իր կենսատու լույսով ջերմացնելու հիշատակումն է այսօր, ուստի մեր մտածումներն ու խորհրդածությունները սևեռենք խաչի մեծագույն խորհրդին` փրկագործության խորհրդին և ամեն մարդու`իր խաչը կրելու անհրաժեշտության ըմբռնմանը:

Խաչը սրբագործվեց Հիսուսի խաչելությամբ:

Հիսուս խաչվեց  «վասն մեղաց մերոց», մարդկության փրկության համար: Կյուրեղ Երուսաղեմացի Պատրիարքը գրում է. «Աստծու Միածին Որդին եկավ և մեռավ մեր մեղքերի համար», իսկ Ագաթանգեղոսը այսպես է դիմում Տիրոջը. «Խաչվեցիր Հոր կամքով մեզ համար և մեղքերը սպանեցիր», ուստի խաչի մեծագույն խորհուրդը փրկագործության խորհուրդն է: Անդրադառնանք և այն հարցին, թե մարդկությունը ինչպես էր հայտնվել մեղքի ճիրաններում: Աստծու ստեղծած առաջին մարդն էր, որ կրեց մեղքի դառը պտուղը, և այն ժառանգական հաջորդությամբ փոխանցվեց ողջ մարդկությանը: Աղճատվեց մարդուն Արարչից շնորհված աստվածային պատկերը: Մարդը հայտնվեց մոլար վիճակում, և սկսվեց անհաշտությունը իր իսկ Ստեղծողի հետ: Եկեղեցու սուրբ հայրերից մեկն ասում է. «Մեր նախահայր Ադամը քաղցր պտղի հետևանքով կորցրեց աստվածային փառքը, անմահական կյանքը… և դրանց փոխարեն ընդունեց ախտալից և դաժան կյանքը, իսկ վերջում` մահը»:

Եվ ահա Հիսուս կրեց Աստծու և մարդու հաշտության գրավականը`խաչը: Հիսուս իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, դարձավ աստվածամարդ և Իր ամբողջ երկրային կյանքի ընթացքում պայքարեց կեղծիքի ու անարդարության դեմ, որպեսզի մեղմանան մարդկանց տառապանքները, մխիթարվեն նրանց սգակիր հոգիները, որ ապրեն նրանք երջանիկ ու իմաստավորված կյանքով: Հիսուս միացավ մարդուն, վերցրեց նրա մեղքերը, գամվեց խաչափայտին՝ մահով հաղթելով մահը: Հիսուսով վերականգնվեց մարդու աստվածային պատկերը, որով Աստված ստեղծել էր նրան: Այլ կերպ ասած՝ Հիսուսով վերականգնվեց Ադամը, այդ իսկ պատճառով Հիսուս անվանվում է նաև երկրորդ Ադամ: Գոհաբանում է շարականագիրը այս հիասքանչ բառերով. «Որ գերագույն փառքով պայծառացրեց աոաջին Ադամինով (Ադամը), պտուղը ճաշակելովանպատում փառքից մերկացավայսօր վերստին  փառքով զարդարվեց»: Իսկ հեթանոսաց առաքյալը՝ Սուրբ Պողոսը, ասում է. «… Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան»:

Խաչի հաղթության աոհավատչյան Հարությունն է: Հիսուս, փրկագնելով մեզ Իր թանկագին արյամբ, ազատեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց Աստծու արքայություն: Հիսուս խա­չի վրա մահվամբ կրեց մեր մեղքերն ու պատիժը և դարձավ մեզ համար քավության միակ ճանապարհը, ինչպես Ինքն է ասում «Ես եմ ճանապարհըճշմարտությունն ու կյանքըոչ ոք չի կարող Հորմոտ գնալ, եթե ոչ Ինձանով» (ՀովհԺԴ 6): Continue reading