Երևման Սուրբ Խաչի տոնը  Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Երևման Ս. Խաչի տոնը: Երևման Սուրբ Խաչի, ինչպես նաև Խաչի մյուս 3 տոները Վայոց ձորի թեմի պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրերն են:

Այսօր Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Քանզի կորստյան մատնվածների համար խաչի ճառը հիմարություն է, իսկ մեզ հավատացյալներիս համար զորություն» (Կորնթ. Ա18) բնաբանով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Հավարտ Ս.  և Անմահ Պատարագի կատարվեց Անդաստանի կարգ:

Տոնի առիթով ուխտագնացություն էր նախաձեռնել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Ինչպես Վայոց ձորի տարածաշրջանից, այնպես էլ Երևանից ուխտի էին եկել մեծ թվով հավատացյալներ:

Վերջում բոլոր ուխտավորները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

Թող Ամենակալ Աստված բոլորի ուխտն ի կատար ածի, օրհնի բոլորին և Սուրբ Խաչ եկեղեցին զորավիգ լինի մեր ժողովրդին:

Թեմի լրատվության բաժին

Advertisements