Կայացավ Կարատեի Վայոց ձորի գավաթի երկրորդ բաց առաջնությունը


Մայիսի 14-ին Եղեգնաձորի սպորտդպրոցում կայացավ Կարատեի Վայոց ձորի գավաթի երկրորդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի ավելի քան հարյուր մարզիկներ Կապանից, Եղեգնաձորից, Արարատից, Արտաշատից, Երևանից ու Գյումրիից:

Մրցաշարին ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ Եղեգնաձորի համայնքապետարանից, սպորտդպրոցից և մշակույթի պալատից:

Բացման խոսքով հանդես եկավ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ով կարևորելով մատաղ սերնդի դաստիարակության գործում սպորտի ունեցած դերն ու նշանակությունը, շեշտադրեց հոգևոր ու ֆիզիկական դաստիարակության փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը:

Մրցաշարի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Տեր Հայրը մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնեց մեդալներ:

Advertisements