Տնօրհնեքի կարգ Արփի համայնքի միջն. դպրոցում


Այսօր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը և Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանն Արփի համայնքի միջնակարգ դպրոցում կատարեցին Տնօրհնեքի կարգ:

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը, ով ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց կրթամշակութային հաստատություններում և այլ կառույցներում և մեր կյանքում Աստվածային օրհնության կարևորությունը և անհրաժեշտությունը:

Այնուհետև հոգևոր երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արփի համայնքի նորաստեղծ մանկական եկեղեցական երգչախումբը՝ ներկաներին պարգևելով բազմաթիվ հիացմունքի պահեր:

Դպրոցում ստեղծվել էր մտերմիկ միջավայր. հոգևոր երգերը երեխաները մեծ ոգևորությամբ էին կատարում:

Ավելացնենք, որ այդ նորաստեղծ երգչախումբն արդեն պատրաստ է մասնակցելու Ս. և Անմահ Պատարագներին:

Նորանոր հաջողություններ ենք մաղթում նորաստեղծ մանկական երգչախմբին:

Վերջում ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով և յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ դրական էմոցիաներ:

Թեմի լրատվության բաժին

Advertisements