Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Աղավնաձորի միջն. դպրոցի աշակերտների հետ 


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի պատասխանատու Հայարփի Աղախանյանի նախաձեռնությամբ Նորավանքի հոգևոր հովիվ արժ. Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Աղավնաձորի միջն. դպրոցի աշակերտների հետ։

Հանդիպմանը ներկա էր նաև հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Ա. Մանուկյանը:

Տերունական աղոթքից հետո Տեր Հայրն զրուցեց աշակերտների հետ և պատասխանեց աշակերտների կողմից բարձրացված բոլոր հարցերին:

Հանդիպման վերջում աշակերտներն իրենց շնորհակալություն հայտնեցին Տեր Հորը հանդիպման համար և խնդրեցին, որ նմանատիպ այցելությունները հաճախակի լինեն Աղավնաձորի դպրոցում:

Աղբյուր՝ Եղեգնաձորի տարածաշրջանի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements