Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց ձորի մարզային ծառայության և դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց բաց դաս՝«Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով:
Մասնակցում էին դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի աշակերտները՝ գլխավորությամբ դասղեկի՝ Կարինե Մովսիսյանի:
Ժյուրիի կազմում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը (ժյուրիի նախագահ), մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը և դպրոցի փոխտնօրեն Անուշ Գիրգորյանը:
Սկզբում աշակերտներին շնորհավորեց և հաջողություն մաղթեց դասղեկ Կարինե Մովսիսյանը, ապա հրավիրեց ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանին՝ իր Continue reading