Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ նվիրված Վարդան Վարդանյանի հիշատակին


Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո  Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ նվիրված Արցախում զոհված վայոցձորցի, լեյտենանտ Վարդան Վարդանյանի հիշատակին

Միջոցառումը նախաձեռնել էր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որին աջակցել էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը (տնօրեն` Անուշ Թարվերդյան)  և Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը  (տնօրեն` Արթուր Կարապետյան):

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը, ով ներկայացրեց միջոցառման խորագիրը և իր շնորհակալությունը հայտնեց հուշ-միջոցառման աջակիցներին, ապա հրավիրեց Վարդան Վարդանյանի դասղեկին՝ Անուշ Գրիգորյանին՝ պատմելու իր դասարանի շնորհալի սանի մասին:

Հուզիչ էր դասղեկի հուշերը նրա դպրոցական տարիների, կերպարի և սխրանքի մասին: Դասղեկն իր խոսքում մասնավորապես ասաց.«Վարդանը եղել է ազնիվ, բարեհամբույր, սիրել է շրջապատը, ընկերներին, կյանքով լեցուն էր, ուժեղ, հպարտ, ամեն մի աշխատանքի մեջ նա տուն, զենք, տանկ է նկարել, որը բնորոշում էր Continue reading

Advertisements