Աղոթքի Ճանապարհորդությունը արցախյան սահմանագծի ամբողջ երկայնքով


Կամոքն Աստուծո, մայիսյան հաղթանակի տոների հոգևոր վերարժևորման ցանկությունից մղված, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը հանդես եկավ մի գեղեցիկ և կարևոր նախաձեռնությամբ՝ Հայոց Բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչով օրհնել Արցախի Հանրապետության սահմանը և սահմանապահներին: ԶՈՒ Հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի առաջնորդությամբ առաքելության ուղղարկված ՀՀ ԶՈՒ ավագ գնդերեցներն ու գնդերեցները  ԱՀ ՊԲ-ի գնդերեցների հետ միասին ուղեկցությամբ ՊԲ Ավագ գնդերեց՝ Գոռ սարկավագ Գյուրջյանի 5 օր շարունակ, հյուսիսից հարավ, եղան ՊԲ բոլոր պաշտպանական շրջաններում, զորամասերում կատարեցին տնօրհնեքի, իսկ դիրքերում սահմանի ու սահմանապահների օրհնության կարգեր:

Զորամասերում Կատարվող տնօրհնեքի գեղեցիկ արարողությանը ներկա զինվորները օրհնված աղ ու հաց ճաշակելով՝ մասնակից դարձան մի շատ կարևոր գաղափարի սիմվոլիկ իրականացմանը՝ այն է, թե զորամասն իրենց տունն է, իսկ ծառայակիցներն՝ իրենց եղբայրները: Հոգևոր հայրերն իրենց խոսքի մեջ կարևորեցին այս երևույթը, և հորդորեցին  զինվորներին մեկ այլ տեսանկյունից նայել իրենց ծառայությանը: Աստծո առաջ բոլորս էլ սիրելի ենք ու հավասար, հատկապես զինվորականները, որ կոչված են սուրբ գործի՝ ըստ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքի. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» Մատթ. Ե:9, հետևաբար զինվորականներն առաջին հերթին իրենք պետք է հասկանան իրենց կարևորությունն ու արժեքը, և չանեն այնպիսի արարքներ, որոնք հարիր չեն իրենց կոչմանն ու նկարագրին:

Կամոքն Աստուծո, մայիսյան հաղթանակի տոների հոգևոր վերարժևորման ցանկությունից մղված, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը հանդես եկավ մի գեղեցիկ և կարևոր նախաձեռնությամբ՝ Հայոց Բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչով օրհնել Արցախի Հանրապետության սահմանը և սահմանապահներին: ԶՈՒ Հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի առաջնորդությամբ առաքելության ուղղարկված ՀՀ ԶՈՒ ավագ գնդերեցներն ու գնդերեցները  ԱՀ ՊԲ-ի գնդերեցների հետ միասին ուղեկցությամբ ՊԲ Ավագ գնդերեց՝ Գոռ սարկավագ Գյուրջյանի 5 օր շարունակ, հյուսիսից հարավ, եղան ՊԲ բոլոր պաշտպանական շրջաններում, զորամասերում կատարեցին տնօրհնեքի, իսկ դիրքերում սահմանի ու սահմանապահների օրհնության կարգեր:  Զորամասերում Կատարվող տնօրհնեքի գեղեցիկ արարողությանը ներկա զինվորները օրհնված աղ ու հաց ճաշակելով՝ մասնակից դարձան մի շատ կարևոր գաղափարի սիմվոլիկ իրականացմանը՝ այն է, թե զորամասն իրենց տունն է, իսկ ծառայակիցներն՝ իրենց եղբայրները: Հոգևոր հայրերն իրենց խոսքի մեջ կարևորեցին այս երևույթը, և հորդորեցին զինվորներին մեկ այլ տեսանկյունից նայել իրենց ծառայությանը: Աստծո առաջ բոլորս էլ սիրելի ենք ու հավասար, հատկապես զինվորականները, որ կոչված են սուրբ գործի՝ ըստ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքի. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» Մատթ. Ե:9, հետևաբար զինվորականներն առաջին հերթին իրենք պետք է հասկանան իրենց կարևորությունն ու արժեքը, և չանեն այնպիսի արարքներ, որոնք հարիր չեն իրենց կոչմանն ու նկարագրին:  Տնօրհնեքի արարողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Եկեղեցին զորամասը համարում է մի մեծ ընտանիք, դրա համար էլ իրականացնում է այդ կարգը և Աստծո օրհնությունը բաշխում ընտանիքի անդամներին: Արարողության ավարտին ամբողջ անձնակազմը գալիս և հաբուրում էր Ավետարանն ու Խաչը, և նրանց աչքերի պայծառությունը վկայում էր, որ իրենց մեջ գցված փոքրիկ հոգևոր սերմն անպայման պտուղներ կտա:  Այս իմաստալից արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվում էր դեպի տվյալ պաշտպանական շրջանի մարտական դիրքեր: Աննկարագրելի է այն մթնոլորտը, որ առաջանում էր մարտական դիրքում գնդերեցների ու դիրքապահ քաջերի միասնական աղոթքից, և ավելի լավ հնարավոր չէ բնութագրել այդ րոպեները, քան ասել, որ դրանք իսկապես ապրված րոպեներ էին, որ ուժ ու եռանդ տվեցին և՛ զինվորներին, և՛ մեզ, որ գնացել էինք նրանց ոգևորելու: Թող Աստված միշտ լինի մեր բանակի ու զինվորների կողքին, և բանակն ու զինվորներն էլ լինեն Աստծո հետ և Նրան ապավինող, ու չանեն այնպիսի քայլեր, որոնք կնեղացնեն Աստծուն, սիրեն իրար՝ դրանով իսկ ցույց տալով իրենց սերն առ Աստված:  Տիրոջ Սուրբ Խաչը պահապան Հայոց Բանակին:  ՊԲ Ավագ գնդերեց՝ Գոռ սարկավագ Գյուրջյան

Տնօրհնեքի արարողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Եկեղեցին զորամասը համարում է մի մեծ ընտանիք, դրա համար էլ իրականացնում է այդ կարգը և Աստծո օրհնությունը բաշխում ընտանիքի անդամներին: Արարողության ավարտին ամբողջ անձնակազմը գալիս և հաբուրում էր Ավետարանն ու Խաչը, և նրանց աչքերի պայծառությունը վկայում էր, որ իրենց մեջ գցված փոքրիկ հոգևոր սերմն անպայման պտուղներ կտա:

Այս իմաստալից արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվում էր դեպի տվյալ պաշտպանական շրջանի մարտական դիրքեր: Աննկարագրելի է այն մթնոլորտը, որ առաջանում էր մարտական դիրքում գնդերեցների ու դիրքապահ քաջերի միասնական աղոթքից, և ավելի լավ հնարավոր չէ բնութագրել այդ րոպեները, քան ասել, որ դրանք իսկապես ապրված րոպեներ էին, որ ուժ ու եռանդ տվեցին և՛ զինվորներին, և՛ մեզ, որ գնացել էինք նրանց ոգևորելու: Թող Աստված միշտ լինի մեր բանակի ու զինվորների կողքին, և բանակն ու զինվորներն էլ լինեն Աստծո հետ և Նրան ապավինող, ու չանեն այնպիսի քայլեր, որոնք կնեղացնեն Աստծուն, սիրեն իրար՝ դրանով իսկ ցույց տալով իրենց սերն առ Աստված:

Տիրոջ Սուրբ Խաչը պահապան Հայոց Բանակին:

ՊԲ Ավագ գնդերեց՝
Գոռ սարկավագ Գյուրջյան

Advertisements