Հանդիպում Մալիշկա համայնքի թիվ 2 միջն. դպրոցի շրջանավարտների հետ


Մայիսի 22-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում հանդիպեց թիվ 2 միջն. դպրոցի շրջանավարտների հետ:

Տեր Հայրն աշակերտների ցանկությամբ կատարեց զանգերի օրհնություն, ապա օրհնեց նրանց՝ մաղթելով հաջողություններ:

Այնուհետև Տեր Վազգենը պատգամեց, որ կյանքը նրանց ուր էլ, որ տանի, միշտ սիրեն իրենց դպրոցը, գյուղը, հայրենիքը և եկեղեցին: Նպատակներ դնեն իրենց առաջ և ձգտեն դրանց իրականացմանը, իսկ դժվարություններից չվախենան և չհիասթափվեն:

Թեմի լրատվության բաժին

Advertisements