Ընդամենը մի քանի օրից՝ մայիսի 26-ին, դպրոցում կհնչի «Վերջին զանգը», որը 12-րդ դասարանի աշակերտների համար կազդարարի դպրոցի ուսումնական ավարտը, իսկ մյուս դասարանների աշակերտների համար կսկսվեն ամառային արձակուրդները:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն այս երկուշաբթի հանդիպեց Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտների հետ՝ իր բարեմաղթանքները և օրհնության խոսքը փոխանցելու նրանց:
Ի մասնավորի՝ Տեր Հայրն իր խոսքն ուղղեց 12-րդ դասարանի աշակերտներին, որոնց հետ դպրոցում հանդիպումը վերջինն էր:
Տեր Վազգենը նրանց հորդորեց, որ կյանքում դժվարությունների հանդեպ չընկրկեն, չվախենան և անհաջողություններից չհիասթափվեն:
Բոլոր կարևոր արժեքները ձեռք են բերվում համբերությամբ, համառությամբ և հաճախ նաև զոհաբերությունների գնով:
Թեմի լրատվության բաժին