Համբարձման տոնը Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում


Համբարձման տոնի առիթով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Ս. Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով տոնի խորհուրդը:

«Համբարձման տոնը  հայերիս մեջ ամենասիրված և լայն տարածում գտած տոներից մեկն է եղել` համեմված բազմախորհուրդ ծեսերով ու հանդիսություններով: Այն բացի իր հոգևոր խորհրդից, ունեցել է նաև ազգային–ժողովրդական գեղեցիկ ավանդություններ և սովորություններ»,- ասաց Տեր Վազգենը:

Թեմի լրատվության բաժին

Advertisements