Եղեգնաձորի ավագ դպրոցում հնչեց ավարտական Վերջին զանգը


Եղեգնաձորի ավագ դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Վերջին զանգի միջոցառմանը ներկա  էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք:

Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով շնորհավորեց շրջանավարտներին Վերջին զանգի առթիվ՝ ցանկանալով, որ Վերջին զանգի ղողանջների ավետումը լինեն այն նոր ու բաղձալի հաջողությունների սկիզբը, որոնց Continue reading

Advertisements

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում հնչեց ավարտական Վերջին զանգը


Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Մայիսի 26-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Մալիշկայի համայնքապետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Ավարտական միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը, ապա շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը և համայնքապետարանի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը:

Դասղեկ Իրինա Մարգարյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով:

Շրջանավարտների տարեվերջյան միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և Continue reading