Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում հնչեց ավարտական Վերջին զանգը


Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Մայիսի 26-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Մալիշկայի համայնքապետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Ավարտական միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված հերոս հայորդիների հիշատակը, ապա շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը և համայնքապետարանի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը:

Դասղեկ Իրինա Մարգարյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով:

Շրջանավարտների տարեվերջյան միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով:

Սիրո ու երախտագիտության, անսահման շնորհակալության ու գնահատանքի խոսքերով էր համեմված ամբողջ միջոցառումը, իսկ դպրոցական առօրյայից քաղված հումորային դրվագներն արարողությանը տոնական երանգ հաղորդեցին:

Միջոցառման ավարտին շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դասվարներ Արփիկ Նավասարդյանը, Աշխեն Ավետյանը և ուսուցչուհի Թերեզա Աղաջանյանը:

Բարի երթ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements