Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում


 

Մայիսի 27-ին Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներն էքսկուրսիա էին կազմակերպել դեպի Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրանք հանդիպեցին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին:

Միասնական աղոթքից հետո Արժանապատիվ Տեր Continue reading

Advertisements

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:

Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած և հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին և ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ հիշեցնում են հայկական զորամիավորումների և մարտի դաշտ դուրս ելած ժողովրդի հերոսական ոգին, հայրենիքը պաշտպանելու միասնական կամքը: Գևորգ Ե Հայրապետի վեհապանծ և ոգևորիչ խոսքով քաջալերված և հաղթանակի անսպառ հույսը շաղախած Սուրբ Էջմիածնի աստվածականչ զանգերի թնդյուններին՝ հայ զորականները, հոգևորականներն ու աշխարհականները իրենց պայքարը պսակեցին հաղթանակներով, որոնց պտուղը եղավ առաջին Հանրապետության հռչակումը:

Սիրելինե՛ր, մենք ժառանգորդներն ենք այդ հաղթական ճակատամարտերին Continue reading

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ


Հինանց յոթերորդ կիրակին մեր տոնացույցի մեջ ծանոթ է իբրև Երկրորդ Ծաղկազարդ: Այսպես է կոչվում երկու պատճառով. նախ որովհետև  Հինանց շրջանին ամբողջությամբ կարդացված չորս Ավետարաններից Ծաղկազարդի հատուկ ընթերցվածները հանդիպում են այս կիրակիին: Մեր գրությունների շարքի սկզբում ասել էինք, որ ըստ Հայաստանյայց Եկեղեցու կանոնների, Հինանց օրերի րնթացքում կարդացվում են չորս Ավետարաններն ամբողջությամբ: Արդ կարգն այնպես է բերում, որ այս կիրակիին լինեն Հիսուսի Երուսաղեմ մուտքի ավետարանական ընթերցվածները:

Երկրորդ պատճառն այն է, որ Համբարձման այս չորրորդ օրը մեզ հասնում են ի վերին Երուսաղեմ Հիսուսի հաղթական մուտքի արձագանքները: Ու այս արձագանքները գալիս են մեզ ազգային գողտրիկ ավանդության միջից, եղեգնյա սրնգի միջից հոսող սրտառուչ մեղեդիի նման: Ըստ այդ ավանդության, մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իր խոր վիրապային բանտարկության ընթացքում վայելում է այցելությունը և ներկայությունը երկնային մի էակի, որը ոչ միայն սփոփում և սրտապնդում է նրան իր այս անհույս կացության մեջ, այլ նաև բանտի չարաշուք և խավար մթնոլորտը վերածում է իրական երկնքի:

Այնպես է պատահում, որ այդ հրեշտակը համբարձման չորրորդ օրը բացակայում է,  և հաջորդ օրը, երբԼուսավորիչը հարցնում է պատճառը, հրեշտակը բացատրում է, որ ամեն տարի Քրիստոսի երկինք հաղթական վերադարձը փառաբանելու համար է, որ հրեշտակների ինը դասերն ինն օրեր շարունակ հանդեսներ են պատրաստվում: Եվ որովհետև ինքրը պատկանում էր հրեշտակների չորրորդ դասին, ուստի Continue reading