Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում


 

Մայիսի 27-ին Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներն էքսկուրսիա էին կազմակերպել դեպի Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրանք հանդիպեցին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին:

Միասնական աղոթքից հետո Արժանապատիվ Տեր Հայրը երեխաներին փոխանցեց իր պատգամները, որի առանցքն ընկերասիրությունն էր:

«Յուրաքանչյուր ընկերություն պետք է հիմնված լինի անշահախնդիր հարաբերությունների վրա, և ընկերները պետք է իրար օգնեն ու աջակցեն»,- ասաց Տեր Հայրը:

Այնուհետև Տեր Վազգենը պատասխանեց ծնողներին հուզող հարցերին:

Վերջում աշակերտները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

Թեմի լրատվության բաժին

Advertisements