Աղոթքի Ճանապարհորդությունը արցախյան սահմանագծի ամբողջ երկայնքով


Կամոքն Աստուծո, մայիսյան հաղթանակի տոների հոգևոր վերարժևորման ցանկությունից մղված, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը հանդես եկավ մի գեղեցիկ և կարևոր նախաձեռնությամբ՝ Հայոց Բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչով օրհնել Արցախի Հանրապետության սահմանը և սահմանապահներին: ԶՈՒ Հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի առաջնորդությամբ առաքելության ուղղարկված ՀՀ ԶՈՒ ավագ գնդերեցներն ու գնդերեցները  ԱՀ ՊԲ-ի գնդերեցների հետ միասին ուղեկցությամբ ՊԲ Ավագ գնդերեց՝ Գոռ սարկավագ Գյուրջյանի 5 օր շարունակ, հյուսիսից հարավ, եղան ՊԲ բոլոր պաշտպանական շրջաններում, զորամասերում կատարեցին տնօրհնեքի, իսկ դիրքերում սահմանի ու սահմանապահների օրհնության կարգեր:

Զորամասերում Կատարվող տնօրհնեքի գեղեցիկ արարողությանը ներկա զինվորները օրհնված աղ ու հաց ճաշակելով՝ մասնակից դարձան մի շատ կարևոր գաղափարի սիմվոլիկ իրականացմանը՝ այն է, թե զորամասն իրենց տունն է, իսկ ծառայակիցներն՝ իրենց եղբայրները: Հոգևոր հայրերն իրենց Continue reading

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ նվիրված Վարդան Վարդանյանի հիշատակին


Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո  Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ նվիրված Արցախում զոհված վայոցձորցի, լեյտենանտ Վարդան Վարդանյանի հիշատակին

Միջոցառումը նախաձեռնել էր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որին աջակցել էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը (տնօրեն` Անուշ Թարվերդյան)  և Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը  (տնօրեն` Արթուր Կարապետյան):

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը, ով ներկայացրեց միջոցառման խորագիրը և իր շնորհակալությունը հայտնեց հուշ-միջոցառման աջակիցներին, ապա հրավիրեց Վարդան Վարդանյանի դասղեկին՝ Անուշ Գրիգորյանին՝ պատմելու իր դասարանի շնորհալի սանի մասին:

Հուզիչ էր դասղեկի հուշերը նրա դպրոցական տարիների, կերպարի և սխրանքի մասին: Դասղեկն իր խոսքում մասնավորապես ասաց.«Վարդանը եղել է ազնիվ, բարեհամբույր, սիրել է շրջապատը, ընկերներին, կյանքով լեցուն էր, ուժեղ, հպարտ, ամեն մի աշխատանքի մեջ նա տուն, զենք, տանկ է նկարել, որը բնորոշում էր Continue reading

«Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով բաց դաս Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում


Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց ձորի մարզային ծառայության և դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց բաց դաս՝«Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով:

Մասնակցում էին դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի աշակերտները՝ գլխավորությամբ դասղեկի՝ Կարինե Մովսիսյանի:

Ժյուրիի կազմում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը (ժյուրիի նախագահ), մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը և դպրոցի փոխտնօրեն Անուշ Գիրգորյանը:

Սկզբում աշակերտներին շնորհավորեց և հաջողություն մաղթեց դասղեկ Կարինե Մովսիսյանը, ապա հրավիրեց ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանին՝ իր Continue reading

«Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամի հանձնախմբի հերթական նիստը Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


«Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» կրթական հիմնադրամը (ԱՕԱԿՀ) Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ մասնագիտական ուսումնական հաստատություններում բարեգործություն է իրականացնում:

ԱՕԱԿՀ-ի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր մարզերում հիմնանորոգվել են միջին մասնագիտական կրթօջախները և ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ՝ կարուձևի ու դիզայնի, վարսավիրության և դիմահարդարման, շինարարության, ատաղձագործության, սնունդի ու սպասարկման, համակարգչային սպասարկման և վերապատրաստման, ինչպես նաև ԱՕԱԿՀ-ի շնորհիվ Հայաստանի 9 Continue reading

Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Աղավնաձորի միջն. դպրոցի աշակերտների հետ 


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի պատասխանատու Հայարփի Աղախանյանի նախաձեռնությամբ Նորավանքի հոգևոր հովիվ արժ. Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Աղավնաձորի միջն. դպրոցի աշակերտների հետ։

Հանդիպմանը ներկա էր նաև հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Ա. Մանուկյանը:

Տերունական աղոթքից հետո Տեր Հայրն զրուցեց Continue reading