Հունիսմեկյան միջոցառում Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզում


Այսօր՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզի տնօրինությունը տոնի առիթով գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել, որին հրավիրվել էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Արժանապատիվ Տեր Հայրն իր բարեմաղթանքները և շնորհավորանքի խոսքերը ուղղեց երեխաներին, ծնողներին և դաստիարակներին:

Կարևորելով երեխաների ճիշտ դաստիարակությունը՝ Տեր Վազգենը հորդորեց ծնողներին, որպեսզի երեխաներին առավելաբար դաստիարակեն անձնական օրինակով:

«Մեկ անգամ անձնապես ապրած դասը շատ ավելի ազդու է, քան տասնյակ անգամ կրկնված խոսքերը»,- ասաց Տեր Հայրը:

Որպեսզի միջոցառումը երեխաների համար ավելի հիշարժան և հաճելի լիներ, Տեր Հայրը գունավոր կավիճներ էր տարել, որոնցով միջոցառման ավարտին երեխաները հաճույքով նկարեցին:

Թեմի լրատվության բաժին

Advertisements