«Վայոց ձոր-2017» պարարվեստի փառատոնը  Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում


Օրերս Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում (ԵՄԿ) տեղի ունեցավ «Պահպանենք մեր հոգևորմշակութային արժեքները» խորագրով «Վայոց ձոր-2017» պարարվեստի փառատոնը, որի կազմակերպիչներն էին ԵՄԿի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի մշակութային զարգացման կենտրոն  ՀԿն:

Այս գեղեցիկ հանդիսությանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, պարային համույթների գեղարվեստական ղեկավարները, ծնողներ և այլք:

Փառատոնը բացվեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով:

Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքում ասաց.«…Թող Աստված պահի, պահպանի և օրհնի մեր հայրենիքը, հայոց բանակը, երիտասարդներին, մեծահասակներին, երեխաներին և հատկապես այս փառատոնին մասնակից պարի համույթներին և գեղ. ղեկավարներին, որպեսզի էլ ավելի ջանասիրությամբ նրանք լցվեն մեր մշակութային այս գանձը՝ պարը, պահելու և սերունդներին փոխանցելու համար»: Continue reading

Advertisements

Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրն է


Էջմիածնի Սուրբ Գայանե վանք

Այս տարի հունիսի 13-ը  Էջմիածնի  Սուրբ Գայանե  վանքի  ուխտի օրն է:

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին:

Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան:

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

 Գայանեին չարչարել են ու գլխատել: Նրա

Continue reading