Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրն է


Էջմիածնի Սուրբ Գայանե վանք

Այս տարի հունիսի 13-ը  Էջմիածնի  Սուրբ Գայանե  վանքի  ուխտի օրն է:

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին:

Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան:

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

 Գայանեին չարչարել են ու գլխատել: Նրա

 մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում հենց այդ վկայարանների տեղում Էջմիածնում կառուցվում են  Սբ.  ՀռիփսիմեՍբ.  Գայանե   և  ՍբՇողակաթ  եկեղեցիները:

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Սբ. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոնի նախընթաց երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Advertisements