Այսօր Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է


Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արեւելքցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում եւ քաղաքի սահմաններում գտնվող մինչեւ երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է առաջին թափված արյունը Հիսուսի համար: Բեթղեհեմի մանուկներին Հայ եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաեւ հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս  զինվորի անունները:  Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի»,

Continue reading

Advertisements