Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն է


Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն էԿոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին   Միլանի հրովարտակով  քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել:

Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի  325  թվականի  առաջին  Տիեզերական  ժողովը,  որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ»  բառը  ցույց  տալու   համար,  որ  Որդին  Հոր  հետ  նույն   բնությունն   ունի   եւ  Աստված է:

Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս վճռական ճակատամարտից առաջ Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում:

Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի  մայր  Հեղինե  թագուհին  եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 Continue reading

Advertisements