Սբ. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ՝ պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սբ. Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները եւ այլն:
Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա եւ Հուղիտայոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոն ի մորաքույրը: Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու նրանց թաղել: Սակայն հայտնի է դառնում կատարվածը, եւ հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են:
Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոն հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Սբ. Թեոդիտոնի և 7 կույսերի Continue reading