Այսօր Սբ. Թեոդիտոն Գաղատացու, Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օրն է


Սբ. Թեոդիտոն Գաղատացին  Դիոկղետիանոս  կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ՝ պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սբ. Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները եւ այլն:

Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով  ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա եւ Հուղիտայոթ  քրիստոնյա  կույսերը, որոնց թվում էր նաև  Թեոդիտոն ի մորաքույրը: Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու նրանց թաղել: Սակայն հայտնի է դառնում կատարվածը, եւ հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են:

Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոն հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Սբ. Թեոդիտոնի և 7 կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:

Նույն օրը Սբ. Թալիելեա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների՝ երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:

Advertisements